ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բոլոր այն երգիչները, որոնց համար հայրենասիրությունը չի սահմանափակվում Երևանի ասֆալտի վրա, սպասում ենք Բերձորում». Հոխիկյան
11:18, 01.07.2022 | mamul.am
2229 | 0

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Հուլիսի 1-ին Բերձորում (Լաչին) փոքրիկ համերգ և ազգային պարուսուցում ենք անելու՝ միավորելով Բերձորի, Աղավնոյի ու ընդհանրապես, բոլոր հայկական բնակավայրերի մեր հայրենակիցներին։
Հուլիսի 1-ին կարևոր է լինել Բերձորի բնակիչների կողքին։ Եթե լավ չի լինելու, ապա միասին դիմավորենք, եթե լավ է լինելու, կրկին միասին։
Բոլոր այն հայ երգիչները, որոնք չեն վախենում գալ Բերձոր ու որոնց համար հայրենասիրությունը չի սահմանափակվում Երևանի ասֆալտի վրա, հուլիսի 1-ին սպասում ենք Բերձորում՝ եկեղեցու մոտ, ժամը 13:30-ից սկսած։
Մենք մեր պատմական հողը ոչ ոքի չենք տա։ Գործով ցույց տանք մեր նվիրումը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր