ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկությունն ավարտվեց: Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց արդյունքները. «Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկություն՝ կողմ 66, դեմ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու քվեարկություն՝ կողմ 66, դեմ 0»: Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցում էր միայն ՔՊ-ն: |