ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +12 °C Վաղը`+12 °C
«Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է». Արթուր Հովհաննիսյան
13:00, 01.07.2022 | mamul.am
1591 | 0

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ հարցը քննարկում է, վերջնական որոշում դեռ չի կայացվել. «Դա պայմանավորված կլինի հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով»:

«Հայաստանի քաղաքացին արտահայտել է իր կամքը, և դրա արդյունքով ձևավորվել է լեգիտիմ ԱԺ: Այդ պաշտոնների լրացումը պարտադիր է ԱԺ-ի ձևավորման ժամանակ: Լեգիտիմության խնդիր չի առաջանում ոˊչ ԱԺ կանոնակարգով, ոˊչ Սահմանադրությամբ»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակի բացակայության պատճառով ԱԺ-ի ոչ լեգիտիմ դառնալու հարցին:
Խոսելով նոր ընտրություններից՝ պատգամավորը չի բացառել, որ այդ պաշտոնները կարող են թափուր մնալ՝ կապված նրանից, թե ընդդիմությունն ում թեկնածությունը կառաջադրի այդ պաշտոններում:

«Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է». Արթուր Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր