Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ հարցը քննարկում է, վերջնական որոշում դեռ չի կայացվել. «Դա պայմանավորված կլինի հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով»: «Հայաստանի քաղաքացին արտահայտել է իր կամքը, և դրա արդյունքով ձևավորվել է լեգիտիմ ԱԺ: Այդ պաշտոնների լրացումը պարտադիր է ԱԺ-ի ձևավորման ժամանակ: Լեգիտիմության խնդիր չի առաջանում ոˊչ ԱԺ կանոնակարգով, ոˊչ Սահմանադրությամբ»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակի բացակայության պատճառով ԱԺ-ի ոչ լեգիտիմ դառնալու հարցին: |