«Լուծումը՝ օր առաջ Երևանում ազգային քաղաքական գլուխ ձևավորելու մեջ է»,- ԱԺԲ-ի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախի առջև ծառացած խնդիրներից, ասաց Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Մինչև այդ պահը գա, մենք պիտի ժամանակ չկորցնենք՝ արտաքին վտանգի ամենավատ սցենարին նախապատրաստվելու ուղղությամբ, նշեմ, որ այս օրերին նախապատրաստական աշխատանքներ ենք տանում դրա համար»,- նշեց նա: «Շատերն են ականատես, թե կեղծ ընդդիմություն կոչեցյալն ինչպես է խանգարում մեզ: Նրա գործառույթներից մեկը երրորդ ուժի ճեղքում կատարելը թույլ չտալն է, բայց Բևեռը կգտնի այդ խոչընդոտները շրջանցելու ձևը»,- հայտարարեց Սեֆիլյանը: |