«Մեր ընկերները բանտից առաջին ուղերձն ուղղեցին՝ բոլորիս հորդորելով չզբաղվել ուղղակի իրենց ազատելու գործով, այլ գործունեությունը շարունակել՝ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ԱԺԲ ասուլիսի ժամանակ ասել է Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Այս անգամ մեր ժողովուրդն իսկական հեղափոխության ականատեսն է լինելու, և առիթից օգտվելով՝ մեր ժողովրդին կհորդորեի հոգեպես նախապատրաստվել ընդվզման, ինչու չէ՝ ապստամբության: Եթե նախորդ անգամ մեզ չհաջողվեց ժողովրդի ձեռքերի վրա «Սասնա ծռերին» բանտերից դուրս բերել, այս անգամ վստահ եմ՝ հայ ժողովրդին դա հաջողվելու է»,- ասել է Սեֆիլյանը: |