ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե մարդը հրաժարվում է կատարել իր գործառույթները, ինչո՞ւ պետք է շարունակի պաշտոնավարել». ՔՊ-ական պատգամավոր
16:00, 01.07.2022 | mamul.am
2278 | 1

«Իշխան Սաղաթելյանի վարքագծի հետ կապված մի կարճ պատասխան կարող եմ տալ: ԱԺ նախագահի տեղակալը Աժ նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այն նույն գործառույթները, ինչ՝ ԱԺ նախագահը: Եթե մարդը հրաժարվում է կատարել իր գործառույթները, ապա ինչո՞ւ պետք է շարունակի պաշտոնավարել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պագամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, ըստ որի՝ իշխանությունն այս գործընթացներով փորձում է հանրությանը շեղել հիմնական օրակարգից, այն է՝ Բերձորի հանձնումից, Վարդանյանը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով. «Փորձ է արվում ցանկացած ոչ իրավաչափ վարքագիծ ծածակել որևէ էմոցիոնալ թեմայով»:

Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր