ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
««Ոչմիբաններն» այսօր պաշտոններ են ստացել, ունեցվածքի տեր դարձել». Ռոբերտ Հայրապետյան
03:12, 02.07.2022 | mamul.am
4049 | 0

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո
Փաշինյանի ՔՊ-ն 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից:
Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից...
Աղջիկներ և տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք և ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ:
Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր