ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից». Էրիկ Բազինյան
16:24, 01.07.2022 | mamul.am
5294 | 3

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ֆեյսբուքան իր էջում հայտնում է. «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից, կարծում եմ, որ վերջն է: Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ Հայ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր