Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ԶԼՄ-ները հրապարակում են լուսանկարներ, որտեղ երևում են ծխի ամպեր Ղրիմի կամրջի տարածքում, որը կապում է թերակղզին Ռուսաստանի տարածքի հետ։ Այս տեղեկությունը «Թելեգրամի» իր ալիքում մեկնաբանել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Իրավապահ մարմինները վարժանքներ են անցկացնում ռազմավարական այս օբյեկտի տարածքում։ Այնպես է ստացվել, որ դա համընկել է կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահարի հետ»,- գրել է նա։ Ակսյոնովը վստահեցրել է, որ «վտանգ չկա ոչ կամրջի, ոչ մարդկանց, ոչ Ղրիմի համար»։ |