ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Ղրիմի կամրջի մոտակայքում ծխի ամպեր են նկատվել
18:06, 01.07.2022 | mamul.am
5624 | 0

Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ԶԼՄ-ները հրապարակում են լուսանկարներ, որտեղ երևում են ծխի ամպեր Ղրիմի կամրջի տարածքում, որը կապում է թերակղզին Ռուսաստանի տարածքի հետ։ Այս տեղեկությունը «Թելեգրամի» իր ալիքում մեկնաբանել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Իրավապահ մարմինները վարժանքներ են անցկացնում ռազմավարական այս օբյեկտի տարածքում։ Այնպես է ստացվել, որ դա համընկել է կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահարի հետ»,- գրել է նա։ Ակսյոնովը վստահեցրել է, որ «վտանգ չկա ոչ կամրջի, ոչ մարդկանց, ոչ Ղրիմի համար»։

Ղրիմի կամրջի մոտակայքում ծխի ամպեր են նկատվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր