ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Խնդիրներ ArCa համակարգում. գումարները չեն նստում հաշիվներին
18:18, 01.07.2022 | mamul.am
4368 | 0

ArCa համակարգի աշխատանքի հետ կապված այսօր խնդիրներ են ի հայտ եկել, ինչի հետևանքով քարտապանները հայտնում են` իրենց փոխանցած գումարները դեռ տեղ չեն հասել։
Որոշ բանկեր նույնպես ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են, որ ArCa համակարգի հետ կապված առկա է խնդիր, ինչի հետևանքով գործարքներն ուշացումով են կատարվում։
ArCa համակարգից քիչ առաջ տեղելացրեցին, որ խնդիրն արդեն լուծվել է, իսկ պատճառը ծանրաբեռնվածությունն է եղել:
«Չնայած խնդիրը լուծվել է, բայց մարդկանց գումարները դեռ չեն նստում։ Այսօրվա մեջ կնստեն գումարները»,- ասել են ArCa համակարգից։
Նշենք, որ այսօրվանից Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ պետք է իրականացվեն։ ArCa–ից, սակայն, տեղեկացրել են, որ այդ հանագամանքը կապ չունի համակարգում առաջացած խնդիրների հետ, ներքին խնդիրներ են, որոնք նախկինում էլ են եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր