ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Սնկային թունավորմամբ մայր ու աղջիկ են տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք
18:30, 01.07.2022 | mamul.am
2121 | 0

Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ: Այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը։

«Ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Արայիկ Փիլոյանը մեկ անգամ եւս կոչ է անում չհավաքել եւ չուտել անհայտ ծագման սունկ, իսկ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել հիվանդանոց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր