ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հունվար-հունիսին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է գրեթե 10 հազար մարդ
18:54, 01.07.2022 | mamul.am
3163 | 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այսպես, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավելի դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի՝ ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։
Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։
Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր