ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մենք լուրջ չենք ընդունում, ոչ էլ թույլ ենք տալիս». Աղավնոյի գյուղապետ
20:36, 01.07.2022 | mamul.am
3072 | 0

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը: «Մենք լուրջ չենք ընդունում այս վերջին օրերի իրադարձությունները: Ոչ էլ թույլ ենք տալիս այս իշխանություններին, կամ այն էմիրություն սարքած այդ մեկ անձին՝ որոշել, թե մենք ուր ապրենք, ոնց ապրենք և այլ: Հիմա մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի զիջողական դիրքը: Էդ մանդատը, ես վստահ եմ, ոչ ոք նրան չի տվել, ոչ էլ մենք ենք տվել: Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է Հայաստանին, Սփյուռքին, արցախցուն, չի կարող իր սեփականությունը լինել: Ինքը թող իր սեփականության վրա որոշումներ կայացնի: Մի խոսքով՝ Արցախը կա ու կլինի ընդմիշ, նաև՝ Հայաստամը, կա ու կմնա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր