ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+37 °C, +21 °C ... +37 °C Վաղը`+39 °C
«Հիմնավորում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնինչ այնտեղ այլ բան է գրված». Սաղաթելյան
20:54, 01.07.2022 | mamul.am
1280 | 0

«3 օր առաջ դավաճանը հայտնեց իր հերթական կապիտուլյացիոն որոշման մասին: Մենք և այլ քաղաքական գործիչներ բազմիցս անդրադարձել ենք այդ վտանգին: Այսօր մենք ավելի մանրամասն կխոսենք այս խնդրի մասին, որ մեր ժողովրդի այն մասը, որ ամբողջությամբ դեռ չի գիտակցում՝ այս չարիքի ու դավաճանության իշխանությունն ինչ աղետ է բերում մեր գլխին, որպեսզի դուրս գան փողոց, որ օր առաջ հեռացնենք այս դավաճաններին ու փրկենք երկիրը:
Ուրեմն, սրանք էս ամեն ինչը հիմնավորում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այնինչ այնտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ շառավղով, մնում է ՌԴ խաղաղապահների հսկողության ներքո: Ըստ հայտարարության՝ Լաչինի միջանցքի երթուղով պետք է կառուցվի նոր երթուղի՝ խաղաղապահների հսկողության ներքո»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր