Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Եռակողմ հայտարարությունը պարտավորություններ է սահմանում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի նկատմամբ: Այնինչ Ադրբեջանը դրանցից ոչ մեկը չի կատարել: Ադրբեջանը չի վերադարձրել ռազմագերիներին, պատանդներին ու անազատության մեջ պահվող անձանց: Խախտել է համաձայնագրի հենց առաջին կետը, որտեղ հստակ նշվում է, որ զինադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեն զբաղեցրած դիրքերում: Այնինչ դրանից հետո բոլորս գիտենք, թե որքան տարածքներ ենք կորցրել և թշնամին դեռ շարժվում է առաջ: Ինչպես է ստացվում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Հայաստանը հետևողականորեն իրականացնում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Հարցն ունի մեկ պատասխան՝ որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սպասարկում են թշնամու շահերը»: |