ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նորվեգիան Ուկրաինային 1 միլիարդ եվրո կհատկացնի
21:30, 01.07.2022 | mamul.am
6526 | 0

Նորվեգիան Ուկրաինային ֆինանսական օգնություն կհատկացնի մոտ 1 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտերեն նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է Ukrinform-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան օգնության փաթեթը կկարողանա ստանալ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին։

«Ես ժամանել եմ Կիև այսօր՝ պատերազմի սկսվելուց հինգ ամիս անց, որպեսզի հայտարարեմ Նորվեգիայի աջակցության մասին Ուկրաինային և նրա բնակչությանը: Մենք խոստանում ենք աջակցություն ցուցաբերել 1 միլիարդ եվրոյի չափով մինչև այս տարվա վերջ կամ 2023 թվականի սկիզբը»,- ասել է Ստերեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր