«Եվրոպան Ուկրաինային կօգնի այնքան, որքան պետք է»,- այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գերագույն ռադային ուղղված տեսաուղերձում։ Նա նշել է, որ մի քանի օր առաջ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ «հաղթանակը հեռու չէ»։ «Իհարկե, Ռուսաստանը շարունակում է գրավել ձեր հողերը։ Դուք շատ համարձակ պաշտպանվում եք։ Եվրոպան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և մենք չենք հանգստանա, քանի դեռ դուք չեք հաղթել»,- ասել է Լեյենը։
|