ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 409.82, EUR 394.53, RUB 7.05, GBP 442.61
+9 °C, +9 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:30, 02.07.2022 | mamul.am
2346 | 0

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Սյունքիում և Արցախում` 8-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.5 0C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.0 0C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.3 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր