Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Սյունքիում և Արցախում` 8-10 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Եղանակը Երևանում Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.5 0C (1974 թ.) Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |