ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ուժգին երկրաշարժ՝ Իրանում. կան զոհեր և վիրավորներ
09:36, 02.07.2022 | mamul.am
12265 | 0

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության` Հորմոզգան նահանգ, Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր