ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում». Արմեն Հայրապետյան
16:30, 02.07.2022 | mamul.am
3708 | 0

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կենտրոնի սուպերմարկետներից մեկում այսօր շատ էին օտարազգիները, որոնք տարբերվում էին իրենց հագուկապով և ամեն ինչով։ Նրանց կողքին զզվանքի աստիճանի տարբերվող էին հայ երիտասարդները։ Մեկը չէ, երկուսը չէ... Որոնք քթի տակ խոսում, ծիծաղում էին մեկի սանրվածքի, մյուսի հագուստի վրա։
Պատանիներին, երիտասարդներին գովելուց, նրանցով հպարտանալուց առաջ նախ կրթեք ու դաստիարակեք նրանց, սիրելի ծնողներ։
Չնայած նախ էդ տեսակի ծնողներին է կրթել ու դաստիարակել պետք։
80-90-ականների սերնդի սերունդն է։ Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր