ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Դիմում եմ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին». Վահրամ Աթանեսյան
16:48, 02.07.2022 | mamul.am
3495 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Եվս մեկ անգամ դիմում եմ հայ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին և խնդրում, որ խոսույթից բացառեն «Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհ» ձևակերպումը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ սահմանում է, որ պետք է հաստատվի «Լաչինի միջանցքով տեղաշարժի նոր երթուղի»։ Լաչինի միջանցքի երկայնքով տեղաբաշխված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը ապահովող տարածք, որի պարամետրերից հիմնականը՝ լայնությունը, նույնպես որոշված է՝ հինգ կիլոմետր։ Ոչ ոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի չեղարկել, ուստի ցանկացած երթուղու դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հինգ կիլոմետր լայնության ցամաքային անարգել կապը մնալու է ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
1990 | 0
դեպի վեր