ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+28 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+37 °C
«Հայե՛ր, բանտի դռները վաղուց բաց են». Հրանտ Վարդանյան
11:18, 02.07.2022 | mamul.am
3736 | 0

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՅԵՐ՝ ԲԱՆՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ, ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ԲԱՆՏԻՑ
Պատերազմի ժամանակ 10.000.000 հայությունը հավաքեց ընդամենը 100.000.000$, ում կապիտալը ըստ տարբեր տվյալների՝ հարյուրավո միալիարդների է հասնում, եթե ոչ տրիլիոնի։ Բանակի, անվտանգության, կառավարման օղակները ենթարկվեցին Մոսկվային, այն Մոսկվային, որը Արցախում հատուկ օպերացիա էր իրականացնում Թուրքիայի հետ միասին։ ՀՀ այլ խաղաղապահներ չընդունեց, բացի պուտինյան սպառված բանակից։ Արցախցի հազարավոր տղամարդիկ եկան Երևան պատերազմի օրերին։ Ազգի 0.3% գնաց մարտի դաշտ՝ 44-օր արիաբար կռվեց թշնամու դեմ, որին օգնում էին մի քանի հզոր պետություններ։ Գլխավոր ուժը այս պատերազմում Թուրքիան էր, նրա զինատեսակը, որին տարածաշրջան բերեց ՌԴ և պուիկը։
Այսօր՝ Երևանի փողոցներում, հեռուստատեսություններում, ՖԲ տարածքում, սփյուռքում, կուսակցական ժողովներում, ընդդիմադիր կողմում, կառավարությունում, ամբողջ աշխարհով սփռված ազգը ընկած փնտրում է, վերլուծում է, թե ինչպես եղավ մեր պարտությունը։
Հարց՝ մենք իրավունք ունե՞նք այդ հարցի պատասխանը փնտրելու, երբ ամեն բան պարզ է, երբ նայում ես վերևում արածս սիրողական հետազոտությանը։ Կարծում եմ միքիչ մտածող ցանկացած մարդու համար շատ բան է պարզ արդեն, իսկ եթե չունենք այս հարցերի փնտրտուքը՝ ի՞նչով ենք զբաղված։
Հասկանում եք չէ՞, որ վերևում նշածս տվյալներին շատ լավ տիրապետում են թե մեր թշնամիները, թե մեր բարեկամները և քթի տակ ծիծաղում։ Ստացվում է՝ մենք բարձրաձայն ինքներս մեզ խաբում ենք, որ ուրիշներին խաբե՞նք։ Չի ստացվելու, բոլորն իրենց տեղում են, ամեն բան հասկանում են՝ բացի մեզանից։ Մենք դեռ՝ ամբողջ կյանքը բանտում անցկացրած կալանավորի բարդույթով ենք ապրում։
Բավական է զոհի, պարտվողի ստատուսից հաճույք ստանաք։ Էս ի՞նչ տեսակի վեներական հիվանդություն է՝ հայկական դարավոր մազոխիզմը՝ էդ նվնվացող երգերը մի լսեք, դրանց մեջ քածություն կա, լալկանություն,դա հայերեն չի։ Էս ամենը, ցավ է, ցավոտ է տեսնելը, լսելը։
Բանտի դռները վաղուց բաց են, հայեր ջան, դուրս եկեք ձեր ներքին բանտից, վախերի բանտից՝ մի վախեցեք, բանտի պատերից այն կողմ էլ կյանք կա։ Մի աշխարհ մարդ է ապրում այնտեղ, լավ թե վատ, բայց ապրում է, ոչ թե մեր նման բանտախցում՝ մի օտար, կոլոտ շան որդու հրամանով, մի սրիկա, մարդակեր կայսերության սարդոստայնում,որի երեսին՝ աշխարհն է թքում։
Հ․Գ․
Ոտքի կկանգնենք, կապաքինվենք՝ երբ կհասկանանք, որ ազատ ենք, ազատվել ենք մեր ներքին բարդույթներից, ինչն էլ կօգնի ազատվել օտարի ճիրաններից, այն ժամանակ որևիցե օտարի թելադրանք, անմիջապես, իսկույն կհամարենք ոչինչ՝ եթե մեր շահերից չի բխում։
Միայն ամուր պետություն, գրագետ բանակ, զարգացող հասարակություն, փայլուն գիտություն և մշակույթ,որից այն կողմ՝ էլ չենք շեղվի, որովեհտև այս կերպ ապրելը, կործանարար է այլևս, մենք հատակից այս տիզմից, որին հասել ենք ինքներս՝ պիտի սկսենց բարձրանալ դեպի վեր, դեպի մեր սարերից իջնող մաքրամաքուր ջրերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր