ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+26 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+37 °C
«Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է պատվիրել Անժելա Թովմասյանի դեմ». Անդրանիկ Թևանյան
12:42, 02.07.2022 | mamul.am
3745 | 1

Ինչպես ավելի վաղ հայտնել էր տպագիր մամուլը, «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ»:

Թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. «Չզարմացա, երբ տեղեկացա, որ «Հայելի» ակումբի ղեկավար ու համանուն լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է պատվիրել:
Չզարմացա, քանզի նրա եղբոր՝ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ արշավի շրջանակներում (Սահմանադրական դատարանը գրավելու նպատակով) Նիկոլը դիմել էր ճղճիմ քայլի: «Իրավապահներին» ուղարկել էր Թովմասյանի հոր տուն («կեղտ» գտնելու և հոգեբանական ճնշում կիառելու համար) և հարցաքննության էր կանչել նրա աղջիկներին: Հիմա այդ ճղճիմ քայլերը շարունակվում են ու թիրախում հայտնվել է Անժելա Թովմասյանը:
Փոքր, կոմպլեքսավորված ու մանր մարդը չպետք է մեծ պաշտոն զբաղեցնի: Ընդհանրապես ոչ մի պաշտոն չպետք է զբաղեցնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր