Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն կոչ է արել կառավարություններին՝ ակտիվացնել պայքարը կապիկի ծաղիկ հիվանդության տարածման դեմ: «Անհրաժեշտ են հրատապ և համակարգված գործողություններ»,- ասել է նա: Նշվում է, որ հունիսի կեսերից դեպքերի թիվը եռապատկվել է և հասել ավելի քան 4,5 հազարի: Հիշեցնենք՝ մայիսի կեսերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնեց Աֆրիկայից դուրս գրանցված կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի մասին: Արդեն իսկ հիվանդության հազարավոր դեպքեր են հաստատվել աշխարհի 58 երկրներում: |