ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իմ հերը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել»․ Հայկ Ղևոնդյան
22:16, 02.07.2022 | mamul.am
9531 | 2

Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․ «Շատ եմ մտածել՝ գրե՞մ էս ամենը, թե՞ ոչ ու վերջը որոշեցի գրել:
Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղայա, ով արդեն 30 տարի ա երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ծնունդներ է ծաղկեցրել: Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ: Իմ հերը երգիչ ա, սովորական հայ արտիստ: Ինչի՞ եմ ասում սովորական, որովհետև իմ հերը երբեք չի ցանկացել ինչ-որ մեկին, ինչ որ բան ցուցադրել, գլուխ գովալ: Նույնիսկ իր «աստղայինը» չտարավ, երբ իր շատ երգեր միջազգային ճանաչում ստացան: Ինքն իր կյանքը ապրում ա էնպես, որ ես միայն հպարտ եմ իրենով: Ի դեպ, առիթից օգտվեմ ու ասեմ հետևյալը` իմ հերը, եթե հայրենասեր տղա չլիներ, հավատացեք հանուն փողի կընդուներ թուրքերի առաջարկն ու կգնար մի քանի անգամ մենահամերգ կտար Թուրքիայում: Ինքն իր Հայաստանն ու Արցախ աշխարհը շատ է սիրում:
Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ: Ինքը Ձեր Հայկոն ա, Ձեր Սպիտակցի Հայկոն: Աստված ձեզ պահապան, ժողովուրդ ջան:
Հ.Գ. Պա՛պ ջան»։

Աղբյուրը` Հրաչ Ղևոնդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր