ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանական հեռուստաընկերության եթերում օկսանա ալթունյանն ու ռիմա սարիբեկովան ուրախ են 44-օրյա պատերազմի արդյունքներով»․ Ղազինյան
23:12, 02.07.2022 | mamul.am
13418 | 10

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Ադրբեջանական հեռուստաընկերության եթերում «հայազգի» օկսանա ալթունյանն ու ռիմա սարիբեկովան ուրախ են 44-օրյա պատերազմի արդյունքներով և Արցախը համարում են ադրբեջանի տարածք:
Ուղղակի պետք է լսել, թե ինչեր են խոսում սրանք, ինչ հրճվանքով են արտահայտվում ադրբեջանական բանակի «հաղթանակների» մասին:
Այսքան կեղտ որտեղից հայտնվեց, ո՞նց կարող է հայի անուն ազգանունով մարդը ուրախանալ հազարավոր հայ երիտասարդ զինվորի մահով, հայրենիքի կորստով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր