ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ժամանակն է մեկտեղվելու»․ Վարդան Բալյան
03:18, 04.07.2022 | mamul.am
2997 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեքսանդր Մակեդոնացին իր արևելյան արշավանքին մասնակից իշխաններին բաժանեց ողջ ունեցվածքը՝ ոսկի, ամրոցներ, հող։ Երբ զորքերը բարձրանում էին նավերի վրա, իշխանները հասկացան, որ արքան բաժանել է այն ամենն, ինչ ուներ։ Նրանք տարակուսած եկան թագավորի մոտ՝ սպառնալով հրաժարվել իրենց արված նվիրատվությունից և առաջիկա պատերազմին մասնակցելուց։
-Քեզ ոչինչ չի մնացել, ուրեմն հանուն ինչի՞ է այս ամենը։
Մակեդոնացին լուռ նայեց իր զորավարներին, իսկ հետո ասաց.
-Ես երազանք ունեմ՝ տիրելու աշխարհին։
Ու զորավարները բոլոր հրաժարվեցին իրենց նվերներից.
-Մենք կգանք միայն, եթե համաձայնես մեզ բաժին տալ քո երազանքում։
Յուրաքանչյուր մարդ երազանք ունի կյանքում։ Ու շատերիս ամենանվիրական երազանքն է հիմա՝ ունենալ հայրենիք և արժանապատիվ պետություն։ Ժամանակն է մեկտեղվելու, ու մեր երազանքը անպայման իրականություն կդառնա»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր