Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հուլիսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Եղանակը մայրաքաղաքում Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |