ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում
20:30, 03.07.2022 | mamul.am
13273 | 2

ԴԱՖՆԷԶԱՐԴ ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը Հայաստանում մատանի է նվեր ստացել։

«Պատասխանելով բազմաթիվ նամակների և մեկնաբանությունների` սիրով ներկայացնում ենք ՀԱՅԱ մատանու խորհրդանշական իմաստը։
Մատանու վրա վերստեղծել ենք մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկին` ՀԱՅԱ_ՀԱԼԴԻ_ԽԱԼԴԻ(Ի)Ն։
Հնագույն առասպելը պատմում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին ու դարձան աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Այդ աստվածներից մեկը Հայան է, որի անվանումից էլ առաջացել է Հայաստան երկրի ինքնանվանումը: Հայան իմաստության, տիեզերքի, հզորության և բնության աստվածն էր, նրանից էին ծնունդ առել առաջին մարդիկ, մայր բնությունը և բոլոր բարիքները…
Ոսկյա եղջյուրները խորհրդանշում են Հայայի երկնային ծագումը։
Աչքերը սև ադամանդից են, ճակատի մեջտեղում Արևն է` դեղին ադամանդով, և որպես թագ, և որպես հզորություն։
Մատանու հենքը խորհրդանշում է հայոց լեռները։
Մենք հպարտ ենք, որ հենց այս միստիկ և հզոր կերպարով հայկական արտադրանքը ներկայանալու է աշխարհին։
Չէ որ սա հենց այն զարդն է, որով ճանաչվել են հնում և կճանաչվեն նաև այսօր»։

Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում
Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում
Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում
Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում

Աղբյուրը` Դաֆնեզարդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր