ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.61, EUR 414.38, RUB 6.73, GBP 492.20
+20 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Լյովա Գևորգյանը հաղթեց վրացի ըմբիշին և նվաճեց ոսկե մեդալ
23:05, 03.07.2022 | mamul.am
3624 | 0

Շիրակի մարզպետարանը հայտնում է․ «Գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Շիրակի մարզի ևս մեկ ներկայացուցիչ՝ Գյումրու ազատ ըմբշամարտի մարզադպրոցի 125 կգ քաշային կարգի ըմբիշ Լյովա Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ։
Մարզիչ Հակոբ Ավետիսյանի սանը հաղթանակներ տոնեց Լեհաստանի, Թուրքիայի և Վրաստանի ըմբիշների հետ մրցապայքարում և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր