ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ուզբեկստանում ընդդիմությունը հայտնում է առնվազն 5 զոհի մասին
09:18, 04.07.2022 | mamul.am
7862 | 0

Ուզբեկստանում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 5 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ, այս մասին հայտնել են ընդդիմադիր գործիչները:

Հիշեցնենք՝ Կարակալպակստանի բնակիչների շրջանում դժգոհություն էր առաջացրել Ուզբեկստանի նախագահ Միրզիոևի՝ Կարակալպակստանի ինքնավար մարզին վերաբերող սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը ենթադրում է ինքնավարության վերացում:

Հուլիսի 3-ին արդեն Շավքաթ Միրզիոևը հայտարարել էր, որ որոշել է Կարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ Ուզբեկստանի սահմանադրությունում փոփոխություններ չմտցնել։

Ուզբեկստանում ընդդիմությունը հայտնում է առնվազն 5 զոհի մասին
Ուզբեկստանում ընդդիմությունը հայտնում է առնվազն 5 զոհի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր