ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին ատելության հերթական դոզան են ներարկել». Գառնիկ Դավթյան
09:42, 04.07.2022 | mamul.am
3704 | 0

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժամանակ ատելության հերթական դոզան են ներարկել…

«Ուսուցչուհին» սովորեցնում է երեխաներին, որ իրենք բոլորը թուրքեր են, որ թուրքի միակ ընկերը թուրք են, որ Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է:
Ուսուցչուհու խոսքից ընկալելի է, որ ադրբեջանցի պանթյուրքիստերը սահման են գծում «թուրք» և «թյուրք» հասկացությունների միջև՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանումը արդարացնելու համար:
Հ.Գ. Խնդրին նայեք մեր՝ հայկական, պրիզմայով. արդյո՞ք ադրբեջանցին կամ թուրքը ցանկանում է մեզ հետ խաղաղ ապրել: Միայն միամիտները կկարծեն, որ այո… ինքերդ ձեզ հարց տվեք՝ ցանկանո՞ւմ եք կրկին ցեղասպանվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր