Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ուզբեկական արյունահեղություն. ի՞նչ է կատարվում
Ի՞նչ է տեղի ունենում Ուզբեկստանում, արդյո՞ք այդ իրադարձությունները նման են ղազախական հուզումներին։
Արտաքուստ նմանություն կա. փողոցային անկարգություններ, զոհեր։
Բայց այսքանով նմանություններն ավարտվում են։
Ղազախստանում ներիշխանական կոշտ հակադրություն էր` երկու էլիտաների պայքար, Ուզբեկստանում կենտրոնական իշխանությանը հակադրվել է այդ երկրի կազմի մեջ մտնող հանրապետության` Կարակալպակստանի հասարակությունը կամ նրա էլիտայի մի մասը, այլ խոսքով` գործ ունենք գործընթացի հետ, որտեղ ազգային, ինքնիշխանության բաղադրիչներ գոյություն ունեն։
Սրան հավելենք այն հանգամանքները, որ Կարակալպակստանն ոչ միայն էկոլոգիական աղետի տարածք է, այլ նաև յուրահատուկ «Հնագիտական արգելոց»:
Կենտրոնական իշխանությանը կարծես հաջողվել է կայունացնել իրավիճակը, սակայն տպավորություն է, որ այս հուզումներն ավելի խորքային ցնցումների նախերգանքն են»: