ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Դեռ ունենք մարդիկ, որոնք կալանավորված են ջհանգիրյանական արդարադատության հիման վրա». Վարդևանյան
11:00, 04.07.2022 | mamul.am
880 | 0

«Այստեղից շարժվելու ենք դեպի ԵՄ գրասենյակ: Վերջին օրերին տեղի ունեցած կարևորագույն հանգամանքներից մեկը Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն»,- Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում՝ նրա թողած ժառանգության հեռացում. «Մենք դեռ ունենք մարդիկ, որոնք կալանավորված են՝ հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր