ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան». Հոխիկյան
11:42, 04.07.2022 | mamul.am
2956 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը։
2021-ին Վրաստանից Հայաստան է արտահանվել 1400 տոննա ցորեն։ Sputnik Արմենիա
Այդ համատեքստում կարևոր է հիշել Արցախի հարավային շրջանների դերը, որոնք մինչև հիմա ՀՀ իշխանությունը և նրա հետևորդ հատվածը անվանում են «անտեսված ու չմշակված թուրքի հող»։
Ջրականի ու Հադրութի, Կովսականի շրջաններում մշակվում էր հազարավոր հեկտար ցորենի դաշտ, ինչը ոչ միայն բավարարում էր ՀՀ ներքին պահանջարկը, այլև որոշ մաս էլ արտահանվում էր հարևան Իրան։
Հիմա Հայաստանը ցորեն արտահանող երկրից վերածվել է ներկրողի, իսկ միջազգային ճգնաժամերի դեպքում կանգնում է ծանր վիճակի առաջ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր