ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Տվյալներ կան, որ անհետացած զինծառայողին սպանել են
14:06, 04.07.2022 | mamul.am
5350 | 0

Հայաստանի Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետ կորելու դեպքով նոր քրեական գործ է հարուցել։ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը։ Forrights.am-ն այս մասին տեղեկանում է Վահե Մանուկյանի քրգործի նյութերից, որում նշված է․ «ինքնությունը չպարզված անձը 2021 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-20:00 ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված ժամին, անհայտ վայրում, սպանել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին»։ Վահե Մանուկյանը ճանաչվել է տուժող։

Նույն աղբյուրից հայտնի դարձավ, որ ՔԿ-ն միաժամանակ դադարեցրել է նրա նկատմամբ յոթ ամիս առաջ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը ծառայակցի ուսապարկը բերելու նպատակով մեկնել էր իր դիրքերից 1 ԿՄ հեռավորության վրա գտնվող մեկ այլ դիրք, իսկ հետ վերադարձին անհետացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր