ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Այսօր երկրորդ փուլի միասնական քննությունների առաջին օրն է
13:48, 04.07.2022 | mamul.am
2125 | 0

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր 2-րդ փուլի միասնական քննությունների 1-ին օրն է: 2 դիմորդ աշխարհագրություն է հանձնել, 63-ը՝ կենսաբանություն: Վաղն օտար լեզվի քննություններ են՝ 77 հոգի անգլերեն է հանձնելու, 2-ը՝ ֆրանսերեն և 1-ը՝ գերմաներեն: Իսպաներն և իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, պարսկերեն նաև առաջին փուլում չեն հանձնել: Հուլիսի 6-ին հայոց լեզու և հայ գրականություն հանձնելու համար հայտագրվել է 71 դիմորդ, իսկ հուլիսի 7-ին մաթեմատիկա՝ 145-ը: Հուլիսի 8-ին հայոց պատմություն է հանձնելու 23, ֆիզիկա՝ 91 հոգի: Քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ռուսաց լեզվի /17 դիմորդ/ և քիմիայի /59 դիմորդ/ քննությամբ: Ընդհանուր առմամբ քննական 6 օրերի ընթացքում 11 առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը 551 է:
Այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաև ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում: Գնահատականները հրապարակվելու են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր