ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Ազգային արժանապատվությունը նսեմացնելու չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է». Պետրոսյան
14:18, 04.07.2022 | mamul.am
1561 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվող քրեական գործին, ըստ որի՝ նա ազգային արժանապատվությունը վիրավորող արտահայտություն է թույլ տվել իր ծրագրի շրջանակում: Սակայն մինչև բուն թեմայի քննարկմանն անցնելը, Պետրոսյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել 4-րդ իշխանության նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ. «Փաշինյանը գրավել է առաջին օրենսդիր իշխանությունը, երկրորդ իշխանությունը՝ գործադիրը, մնացել են երրորդ՝ դատական իշխանությունն ու չորրորդ իշխանությունը՝ ԶԼՄ-ն, փորձում է դա էլ գրավել: Գուցե Ձեր անձի դեմ հատուկ անձնական բացասական նկրտումներ ունի, բայց սա Ձեր անձի դեմ չէ, այլ չորրորդ իշխանությունն ուզուրպացնելու փորձ է: Անժելա՛, էսօր Դուք իրա համար վտանգ եք ներկայացնում Ձեր ուղղամտությամբ: Հիմա, եթե Դուք հելնեք, մի երկու շաբաթ գովեք «քըրջ Նիկոլին», քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն Նիկոլին, Ձեր սաղ նյութեր-մյութերը կմերժվեն, կէթան: Բայց քանի որ Դուք ձեր սովորության համաձայն՝ միշտ ուղղախոս, ուղղամիտ եք, հանուն Հայաստանի եք խոսում, դրա համար էլ ընկել են Ձեր հետևից»,- ընդգծել է Պետրոսյանը:
Պետրոսյանը նաև մասնագիտական գնահատական է հնչեցրել. «Նախկին ՔՕ 226-րդ հոդվածում գրված են ազգային արժանապատվությունը նսեմացնելուն ուղղված գործողությունները: Ըստ դրանց՝ կասեմ՝ որևէ մեկը կարո՞ղ է ապացույց ներկայացնել, որ Դուք, Ձեզնից առաջ Արմեն Գրիգորյանն ազգային արժանապատովությունը նսեմացնող արտահայտություն եք արել: Դուք ասե՞լ եք՝ հայ ազգը բանի պետք չէ: Արմեն Գրիգորյանն ընդամենը խոսել է որոշ մարզերում ժողովրդի տրամադրվածության մասին: Դուք էլ կարծիք եք հայտել նրա ասածի վերաբերյալ: Էստեղ հանցակազմ չկա»,- նշել է Պետրոսյանը:
«Ով երկիրը տանի ցեղասպանության, հայրենիք հանձնի, Եռաբլուրը մեծացնի, ով իրավունք վերապահի իրեն ուրիշներին մեղադրել ազգային արժանապատվությունը վիրավորելու մեջ»,- միջամտել է Անժելա Թովմասյանը:
«Ազգային արժանապատվությունը նսեմացնելու չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է»,- հավելել է Պետրոսյանը:

«Ազգային արժանապատվությունը նսեմացնելու չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է». Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր