ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Տարակուսելի պայմանավորվածություն է կնքվել». Նարինե Դիլբարյան
15:24, 04.07.2022 | mamul.am
4426 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքական կյանքում Արցախի հետ անխափան և անվտանգ միջանցքի ենթադրվող փոփոխության ուղեգծի բուռն քննարկումներն են, Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայ բնակչության ապրելու իրավունքի պաշտպանության գերխնդիրը, բայց հուլիսի 1-ին տեղի ունեցավ ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Միակ առարկայական լուրը հետևյալն էր. «Ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար»: Ընդ որում ՀՀ ԱԳՆ-ն պատոնապես ընդգծեց, որ կողմերը որոշել են հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել դույն երրորդ երկրների քաղաքացիների համար: Հավելյալ հստակեցումներ չկան, ուստի հարց է ծագում՝ այդ ո՞ր երկրներն են իրենց քաղաքացիներով այդպես շտապում Հայաստանի տարածքով հաղորդակցվել Թուրքիայի հետ, առաջինը՝ Ադրբեջանը, հիմա Ռուբինյանը պատրաստվե՞լ է Բաքու-Անկարա կապն անմիջական դարձնել հայաստանյան ճանապարհներով, ինչո՞ւ Հայաստանով Ադրբեջանին «ազատ տարանցում» ապահովել դեպի Թուրքիա: Ի սկզբանե կասկածահարույց բանակցություններում նույնքան տարակուսելի պայմանավորվածություն է կնքվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր