Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ-ի (ծնված 1963թ.) դին։ Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել: |