ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«45 րոպե սպասեցի, նիստը չկայացավ». փաստաբան
16:18, 04.07.2022 | mamul.am
2498 | 0

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իր կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը։
«Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։
Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։
Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։
Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝
«...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն», Մատթեոս 7:2»,- գրել էր նա:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Գալստյանն ասել է. «15:00-ից դատարանում էի, արդեն 15:46 է. շուրջ 45 րոպե գտնվել եմ նիստերի դահլիճում, ինձ տեղեկացրին, որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է, տեղեկություն չունեն՝ երբ է վերադառնալու... Ըստ էության, նիստը չկայացավ, 45 րոպե սպասեցի»:

«45 րոպե սպասեցի, նիստը չկայացավ». փաստաբան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր