ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+20 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Արցախի իշխանությունը չպետք է թույլ տա՝ Բերձորի հանձնման կործանարար ծրագիրը կյանքի կոչվի». Մետաքսե Հակոբյան
16:42, 04.07.2022 | mamul.am
1952 | 0

«Արցախում արդեն տարօրինակ չէ ոչ հայանպաստ հայտարարություններ լսելը: Ոչ թե հարմարվել են, այլ հասկացել են, որ այս իշխանություններից այլ բան չեն կարող սպասել, բայց զայրանում են, փորձում ինքնուրույն ճանապարհներ գտնել՝ հասկանալով, որ ի դեմս ՀՀ իշխանությունների, մենակ են մնացել»,- «Հարցազրույցի» եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Աղավնոյի, Բերձորի ճակատագրին, պատգամավորի համոզմամբ, թեև ՀՀ իշխանություներն արդեն համաձայնություն տվել են այդ վտանգներով լեցուն ծրագրին, բայց դեռ ժամանակ կա․ «Արցախի իշխանությունը չպետք է թույլ տա՝ Բերձորի հանձնման կործանարար ծրագիրը կյանքի կոչվի, ՀՀ իշխանության հետ հույսեր չեմ կապում, բայց Արցախի իշխանությունը պարտավոր է դա անել»,- ընդգծել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ ճանապարհի անվտանգության կարևորության խոստումներով փորձ է արվում հանրությանը հանգստացնել այնպիսի բառերով, արտահայտություններով, որոնք իրականում փափուկ բարձ դնելու և ժամանակ շահելու համար են. «Իրականում, այստեղ Բերձորը պահելու խնդիրը չէ, այլ Արցախի լինել-չլինելու հարցն է դրված: Ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում»:

«Արցախի լինել-չլինելու հարցն է դրված». Մետաքսե Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր