ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+31 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+33 °C
Անկանխիկ գործարքներով պայմանավորված փոփոխությունների վերաբերյալ․ հայտարարություն
18:08, 04.07.2022 | mamul.am
2939 | 0

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։

Միայն անկանխիկ եղանակով են իրականացվելու նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցության համար նախատեսված հաշվին (900013288031) լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը և հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնման գնի վճարումը, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցներին օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարի և գույքի գնման գնի վերադարձը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր