ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«ՀՀ-ն հերթով զրկվում է հացահատիկի ներկրման աղբյուրներից». Ալվինա Աղաբաբյան
21:36, 04.07.2022 | mamul.am
3624 | 0

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ն հերթով զրկվում է հացահատիկի ներկրման աղբյուրներից։ Հացի խնդի՞ր: Այո՛, հացի խնդիր ունենալու ենք։

Մինչդեռ կարող էինք չունենալ, եթե պահեինք Արցախն իր ամբողջության մեջ. Արցախի ընդամենը մի շրջանի՝ Հադրութի մերձարաքսյան անծայրածիր ցորյանի դաշտերն այսօր կարող էին ապահովել մեր պարենային անվտանգությունը։

Արցախը երբեք, ԵՐԲԵՔ բեռ չի եղել Հայաստանի համար, ընդհակառակը՝ եղել է մեր միացյալ 42 հազար քառ. կմ Հայաստանի համալիր անվտանգության գրավականը։

Երբ էս պարզ իրողության գիտակցումը հասու լինի շատերին, երբ շատերը դա զգան իրենց ընտանիքի ու հատկապես սեփական ստամոքսի վրա, գուցեև հասկանան՝ Արցախը հետ բերել է պետք, ԱՄԵՆ ԳՆՈՎ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2629 | 0
դեպի վեր