ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Գերմանիայում հիշո՞ւմ է իրեն ընտրած 17155 տավուշցիներին». Ոսկան Սարգսյան
22:15, 04.07.2022 | mamul.am
5793 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Սիփան Փաշինյանը Գերմանիայում հիշո՞ւմ է իրեն ընտրած 17 հազար 155 տավուշցիներին

2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվե՝ 17155, ստացավ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը։ Դրանից երկուսուկես տարի անց, իր նախընտրական խոստումները չիրականացրած՝ նա չմասնակցեց 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, տեղափոխվեց Ուկրաինա, այնտեղից էլ Գերմանիա, ուր ծաղկի բիզնեսով է զբաղվում։ Նա Գերմանիայում հիշո՞ւմ է իրեն ընտրած 17155 տավուշցիներին, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու վերաբերյալ մասին խոստումները»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2589 | 0
դեպի վեր