ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.61, EUR 414.38, RUB 6.73, GBP 492.20
+20 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Պատասխանեցի՝ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն՝ չեն կարող լավ գործարար լինել». Արայիկ Հարությունյան
21:54, 04.07.2022 | mamul.am
2791 | 0

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումը․ «Հունիսի 2-ին ԱՄՆ-ում իմ ամենասիրած մարդկանցից մեկը, որը լավ գործարար է, գրեց, թե Լոս Անջելեսում մի ընդդիմադիր իր ցանցի միջոցով տարածում է, թե 100 տոկոս հավանականությամբ այս իշխանությունը հեռանում է, սա հավաստի տեղեկություն է՝ երկրի ղեկը հանձնելով ընդդիմությանը: Ընկերս նաև հավելեց, թե շատ բիզնեսմեններ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանում ու այս իշխանությունից շատ գոհ են, անհանգիստ են այս տեղեկությունից:

Նրան պատասխանեցի, որ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն՝ չեն կարող լավ գործարար լինել, քանի որ սխալ են վերլուծում իրավիճակը:

Սա մեկ ամիս առաջ էր:

Այսօր ամերիկահայ ընկերս գրեց՝ այդ ընդդիմադիրը վայր է դրել մանդատը: Ֆինիտե լա կոմեդիա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր