ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.61, EUR 414.38, RUB 6.73, GBP 492.20
+20 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Կառավարության 11 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Վրաստան
23:00, 04.07.2022 | mamul.am
1678 | 0

Հայաստանի ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվի 11 մարդուց բաղկացած հակական պատվիրակություն, այս մասին ասվում է վարչապետի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,– ասվում է որոշման մեջ:

Պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնյաներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր